Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 16-ի N254 որոշման N2 հավելվածը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Մեծամոր համայնքի Նոր Արտագերս բնակավայրի բնակիչ Գոռ Արտակի Գևորգյանին տրամադրել դրամական պարգևատրում 200․000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով՝ 2025 թվականին Երևան քաղաքում կայացած «Ոսկե Կոլաժ» կերպարվեստի համահայկական մրցույթ-ցուցահանդեսին գլխավոր մրցանակին (Գրան Պրի) արժանանալու կապակցությամբ։
2․ Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնի պետ Նոնա Հակոբյանին՝ կատարել համապատասխան ձևակերպում և գումարը փոխանցել 220030481364000 հաշվեհամարին (գումարը ստացողը՝ մայրը՝ Հռիփսիմե Վանիկի Դավթյանը, հանրային ծառայության համարանիշ՝ 5202790104։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։