Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառվարմնա մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի N314-Ա որոշմամբ և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 14-ի N187-Ա որոշումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի սեփականությունը հանդիսացող / սեփ․ վկայական՝ N 08092025-04-0090/ Մեծամոր քաղաքի 1-ին թաղամաս, 25 շենք, 216 բնակարան հասցեի 47,5քմ մակերեսով բնակարանը նվիրատվությամբ տրամադրել Աննա Նորայրի Օհանյանին, Լուիզա Լևիկի Հովսեփյանին, Նորայր Լևիկի Հովսեփյանին, Նառա Արամայիսի Դիլանյանին, Արսեն Հովհաննեսի Գրիգորյանին, Արեգնազ Հովհաննեսի Գրիգորյանին, Իրինա Նորայրի Հովսեփյանին և Դիանա Նորայրի Հովսեփյանին՝ հավասար բաժնային իրավունքով։
2.Նվիրառուների հետ օրենքով սահմանված կարգով կնքել նվիրատվության պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։