Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի վարչական տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացված դիմումները, ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը․ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1.Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի վարչական տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին 2025 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափերի նկատմամբ կիրառել 50% (հիսուն տոկոս) տեղական տուրքի արտոնություն՝ համաձայն հավելվածի։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |