Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 14-ի N177-Ն որոշումը, ինչպես նաև «Միլենա Ասլանյան» անհատ ձեռնարկատիրոջ՝ 2026 թվականի փետրվարի 19-ի դիմումը։
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Միլենա Ասլանյան անհատ ձեռնարկատիրոջը տալ 2026 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Նոր Արմավիր բնակավայր Մաշտոցի փ․, 1/1 հասցեում (մինչև 100 քառակուսի մետր) ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն։
2․ Միլենա Ասլանյանը անհատ ձեռնարկատերը պարտավոր է 2026 թվականի ընթացքում ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 900335006434 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 40 000 ( քառասուն հազար ) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատիրոջը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։