Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի 25․01․2021թ․ թիվ ՄՈ/28-2021 որոշմամբ ստեղծված հանձնաժողովի 21.08.2025թ․ թիվ 17 նիստի եզրակացությունը և Մեծամոր համայնքի Գետաշեն բնակավայրի բնակիչ Ատոմ Ալեքսանյանի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Գետաշեն բնակավայրի բնակիչ Ատոմ Հուսիկի Ալեքսանյանին սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր 04-034-0099-0042/ 0,42 հա հողամասի բարձրարժեք հողատեսք՝ 2-րդ կարգի պտղատու այգին (կորիզավոր) փոխադրել ցածրարժեք հողատեսքի՝ որպես վարելահող։
2․ 2025 թվականի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ատոմ Ալեքսանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։