Այսօր: Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 87
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 194-Ա
 

Զեկ. ՆՈՐԱՅՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
2025 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-ԻՆ ԿՆՔՎԱԾ ԹԻՎ 5061 ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 481․-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով,  ինչպես նաև հիմք ընդունելով կողմերի համաձայնությունը և Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը․

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

1․ Համաձայնություն տալ Ալիկ Աշոտի Սարգսյանի, Անդրեաս Թովմասի Թորոսյանի, Հայկ Հրաչյայի Գալստյանի, Ռոբերտ Ռուդիկի Ավետիսյանի և Արթուր Արմենի Մինասյանի կողմից ձեռք բերված՝ համայնքի սեփականություն հանդիսացող Մեծամոր քաղաքի 5-րդ թաղամասի 5/3 հասցեում գտնվող 0.3006 հա (կադաստրային ծածկագիր՝ 04-003-0061-0024) կառուցապատման իրավունքով հողամասը բաժանել հետևյալ կերպ․

1.1 Անդրեաս Թովմասի Թորոսյանին և Արթուր Արմենի Մինասյանին՝ 0.10007 հա (համայնքային սեփականության վկայական № 07112025-04-0064), կառուցապատման իրավունքի տարեկան վճարը սահմանել՝ 40․000 ՀՀ դրամ,

1.2 Ռոբերտ Ռուդիկի Ավետիսյանին և Հայկ Հրաչյայի Գալստյանին՝ 0.10033 հա (համայնքային սեփականության վկայական № 07112025-04-0065), կառուցապատման իրավունքի տարեկան վճարը սահմանել՝ 40․000 ՀՀ դրամ,

1.3 Ալիկ Աշոտի Սարգսյանին՝ 0.1002 հա (համայնքային սեփականության վկայական № 10112025-04-0085), կառուցապատման իրավունքի տարեկան վճարը սահմանել՝ 40․000 ՀՀ դրամ։

2․ 2025 թվականի օգոստոսի 6-ին կնքված թիվ 5061 կառուցապատման իրավունքի առուվաճառքի պայմանագրի մյուս պայմանները թողնել անփոփոխ։

3․ Կողմերի հետ կնքել կառուցապատման իրավունքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման։ 

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։

 

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՐԱՅՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060900303
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner