Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և հիմք ընդունելով Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի բնակիչ՝ Լալա Խաչիկի Զաքարյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի, 9-րդ փողոց, 3-րդ փակուղի, 3 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,2400 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1970 թվականին կառուցված 147,80 ք/մ բնակելի տան, 1970 թվականին կառուցված 27,70 ք/մ բնակելի տան/ բ/պ կամ ա/հ /, 1970 թվականին կառուցված 161,90 ք/մ բնակելի տան, 1970 թվականին կառուցված 3,80 ք/մ բնակելի տան/ բ/պ կամ ա/հ /, 1970 թվականին կառուցված 25,40 ք/մ բնակելի տան/ բ/պ կամ ա/հ / նկատմամբ Լալա Խաչիկի Զաքարյանի /ծնված 21․02․1961թ․/, Քրիստինե Գրիգորի Մխիթարյանի /ծնված 04․04․1982թ․/, Խաչատուր Գրիգորի Մխիթարյանի /ծնված 13․05․1983թ․/ և Արամ Գրիգորի Մխիթարյանի /ծնված 22․06․1986թ․/ սեփականության իրավունքը:
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Լալա Խաչիկի Զաքարյանի /ծնված 21․02․1961թ․/, Քրիստինե Գրիգորի Մխիթարյանի /ծնված 04․04․1982թ․/, Խաչատուր Գրիգորի Մխիթարյանի /ծնված 13․05․1983թ․/ և Արամ Գրիգորի Մխիթարյանի /ծնված 22․06․1986թ․/ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի, 9-րդ փողոց, 3-րդ փակուղի, 3 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,2400 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1970 թվականին կառուցված 147,80 ք/մ բնակելի տան, 1970 թվականին կառուցված 27,70 ք/մ բնակելի տան/ բ/պ կամ ա/հ /, 1970 թվականին կառուցված 161,90 ք/մ բնակելի տան, 1970 թվականին կառուցված 3,80 ք/մ բնակելի տան/ բ/պ կամ ա/հ /, 1970 թվականին կառուցված 25,40 ք/մ բնակելի տան/ բ/պ կամ ա/հ / նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
3․ Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից ավել զբաղեցրած 0,04 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-067-0116-0014/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Լալա Խաչիկի Զաքարյանին /ծնված 21․02․1961թ․/, Քրիստինե Գրիգորի Մխիթարյանին /ծնված 04․04․1982թ․/, Խաչատուր Գրիգորի Մխիթարյանին /ծնված 13․05․1983թ․/ և Արամ Գրիգորի Մխիթարյանին /ծնված 22․06․1986թ․/։
4․ 2019 թվականին կառուցված 20,30 ք/մ անասնագոմը և 2019 թվականին կառուցված 24,40 ք/մ կիսակառույցը համարել որպես ինքնակամ կառուցված շինություններ։
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լալա Խաչիկի Զաքարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։