Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, հաշվի առնելով, որ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի բնակիչ Լալա Խաչիկի Զաքարյանին /ծնված 21․02․1961թ․/ ժառանգության իրավունքով պատկանող 0,2 հա օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի փաստացի չափը կազմում է 0,2400 հա, հողամասին կից ավել զբաղեցրած 0,04 հա հողը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի խախտում անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից ավել զբաղեցրած 0,04 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-067-0116-0014/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Լալա Խաչիկի Զաքարյանին /ծնված 21․02․1961թ․/, Քրիստինե Գրիգորի Մխիթարյանին /ծնված 04․04․1982թ․/, Խաչատուր Գրիգորի Մխիթարյանին /ծնված 13․05․1983թ․/ և Արամ Գրիգորի Մխիթարյանին /ծնված 22․06․1986թ․/։
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Լալա Խաչիկի Զաքարյանի /ծնված 21․02․1961թ․/, Քրիստինե Գրիգորի Մխիթարյանի /ծնված 04․04․1982թ․/, Խաչատուր Գրիգորի Մխիթարյանի /ծնված 13․05․1983թ․/ և Արամ Գրիգորի Մխիթարյանի /ծնված 22․06․1986թ․/ սեփականության իրավունքը և սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լալա Խաչիկի Զաքարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։