Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, հաշվի առնելով, որ Արմավիր մարզի Մեծամոր համայնքի Ալաշկերտ բնակավայրի բնակիչ Վարանցով Լևոնի Ասատրյանին/ծնված 08․03․1950թ․/ սեփականության իրավունքով պատկանող 0,25 հա օրինական գյուղատնտեսական հողամասի փաստացի չափը կազմում է 0,3 հա, հողամասին կից ավել զբաղեցրած 0,05 հա հողը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի խախտում անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Օրինական գյուղատնտեսական հողամասին կից ավել զբաղեցրած 0,05 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-088-0102-0009/ գյուղատնտեսական հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Վարանցով Լևոնի Ասատրյանին/ծնված 08․03․1950թ․/։
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Վարանցով Լևոնի Ասատրյանի/ծնված 08․03․1950թ․/ սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վարանցով Լևոնի Ասատրյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։