Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Ընտանեկան օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշման պահանջով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2026 թվականի մարտի 03-ի թիվ 03 նիստի արձանագրությամբ տրված դրական եզրակացությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ք․ Մեծամոր 26 շենք 310 բնակարանի բնակիչ Մելինե Խաչատուրի Հակոբյանի անչափահաս երեխա Ալբերտ Կարենի Հակոբյանին (ծնված՝ 18․01․2021թ.) ժամանակավորապես տեղափոխել ՀՕՖ երեխաների աջակցության կենտրոն, քանի որ այժմ ծնողները ի վիճակի չեն հոգալու երեխաների կարիքները, չունեն բավարար ծնողավարման հմտություններ և պայմաններ զբաղվելու երեխաների պատշաճ խնամքով և դաստիարակությամբ։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Միլենա Խաչատուրի Հակոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։