Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 14-ի N177-Ն որոշումը, ինչպես նաև «Արման Միքայելյան» անհատ ձեռնարկատիրոջ՝ 2026 թվականի հունվարի 15-ի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ «Արման Միքայելյան» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2026 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Գետաշեն բնակավայրի 2-րդ փողոցի հրապարակ 5 հասցեում (մինչև 130 քառակուսի մետր) ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն։
2․ «Արման Միքայելյան» անհատ ձեռնարկատերը պարտավոր է 2026 թվականի ընթացքում ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 900335212073 հաշվեհամարին վճարել տեղական տուրք (ծխախոտ)՝ 50000 (հիսուն հազար ) ՀՀ դրամ և 900335212065 հաշվեհամարին վճարել տեղական տուրք (ոգելից)՝ 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատիրոջը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։