Այսօր: Ուրբաթ, 18 Հոկտեմբերի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային քննարկում N 3
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060656505, info@mecamor.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

06 սեպտեմբերի 2024 թվականի N 3

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 3 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ (ՔՆՆԱՐԿՈՒՄ)

Տեղեկացնում ենք, որ ս/թ սեպտեմբերի 6-ին Մեծամոր քաղաքի մշակույթի տան փոքր դահլիճում տեղի ունեցավ ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով 2024 թվականի բյուջետային ֆինասավորման ծրագրային հայտերի՝

  1. «ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի Մ Միքայելյան, Հ Թումանյան, Կոմիտաս և Վ Տերյան փողոցների ասֆալտապատման, ջրահեռացման համակարգի կառուցման, մայթերի հիմնանորոգման և գազոների վերականգնման, Հայկավան բնակավայրի 13-րդ, 28-րդ և 29-րդ, Մրգաշատ բնակավայրի 2-րդ, 3-րդ և 10-րդ, Այգեշատ բնակավայրի 6-րդ և 9-րդ, Արազափ բնակավայրի 5-րդ և 6-րդ, Փշատավան բնակավայրի 17-րդ, Ջանֆիդա բնակավայրի 22-րդ և Բերքաշատ բնակավայրի 1-ին փողոցների ասֆալտապատման, մայթերի և ջրահեռացման համակարգի կառուցման»,
  2. «ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արևիկ, Նալբանդյան, Զարթոնք բնակավայրերի և գյուղ Արտաշար 3-րդ փողոցի 2-րդ փակուղու, 10-րդ և 13-րդ փողոցների, գյուղ Բամբակաշատ 4-րդ փողոց  2-րդ նրբանցքի, 7-րդ փողոց 5-րդ նրբանցքի, 17-րդ փողոց 4-5 նրբանցքի, 10-րդ փողոցի և 6-րդ փողոց 2-րդ նրբանցքի, գյուղ Նոր Արմավիր 32-րդ, 34-րդ, 10-րդ և 25-րդ փողոցների, գյուղ Տարոնիկ Վ Մամիկոնյանի, Դրոյի և ՀԹումանյանի փողոցների գազաֆիկացման»,
  3. «ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արազափ բնակավայրի մանկապարտեզի հին շենքի քանդման, նորի շենքի կառուցման, կահավորման և հարակից տարածքի բարեկարգման»,
  4. «ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի Մ Միքայելյան, Հ Թումանյան, Կոմիտաս և Վ Տերյան փողոցների ջրագծերի փոխարինման»,
  5. «ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մեծամոր  քաղաքի 1-ին թաղամասի թիվ 2, 4, 5, 6, 7, 13, 14, 16, 13Գ, 4Գև 2-րդ թաղամասի 4 բազմաբնակարանշենքերի տանիքների հիմնանորոգման»,

աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկում։ Մեծամոր համայնքի ղեկավարի հրավերով  հանրային քննարկմանը ներկա էին համայնքի ավագանու անդամներ, համայնքի և բնակավայրերի բնակիչներ, վարչական ղեկավարներ, ինչպես նաև կազմակերպությունների աշխատակիցներ։ Հանրային քննարկումը վարում էր Մեծամոր համայնքի ղեկավար՝ Վահրամ Խաչատրյանը՝ ներկայացնելով ծրագրերի ուղղությամբ տարված աշխատանքների և ծրագրերի դրական ազդեցության վերաբերյալ մանրամասնություներ։ Համայնքի ղեկավարն ամփոփելով հանրային լսումը՝ բնակիչների և բոլոր ներկաների կողմից ստացավ՝ հավանություն և դրական կարծիք ծրագրերի կատարման վերաբերյալ։



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner