Այսօր: Ուրբաթ, 23 Մայիսի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 116
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



22 մայիսի 2025 թ.

ՔԱՂԱՔԱՑԻ ՍԱՆԱՍԱՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ՉՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ

1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրություն.

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետի կողմից 2025 թվականի ապրիլի 15-ին կազմված թիվ 3 արձանագրության համաձայն՝ ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Երազխահուն բնակավայրի 1–ին փողոցի թիվ 12 տան բնակիչ Սանասար Արզումանյանը չի մարել  փոխադրամիջոցի գույքահարկի մասով հարկային պարտավորություններըորի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով  հարուցվել է վարչական վարույթ։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2. Վարչական ակտ ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետի կողմից 2025 թվականի ապրիլի 15-ին կազմված թիվ 3 արձանագրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Երասխահուն բնակավայրի 1–ին փողոցի թիվ 12 տան բնակիչ Սանասար Արզումանյանին պատկանող փոխադրամիջոցի գույքահարկի գծով՝ 2025 թվականի ապրիլի 15–ի դրությամբ հաշվարկված և չմարված հարկային պարտավորությունը կազմում է՝ 824210/ութ հարյուր քսանչորս հազար երկու հարյուր տաս/ ՀՀ դրամ:

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35–րդ հոդվածի 1–ին մասի 24–րդ կետի համաձայն՝ համայնքի ղեկավարն իր իրավասության շրջանակում ընդունում է որոշումներ, կազմում է արձանագրություններ և արձակում կարգադրություններ։

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35–րդ հոդվածի 1–ին մասի 26–րդ կետի համաձայն՝ համայնքի ղեկավարն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության։

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ համայնքի ղեկավարը տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ

ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր  օրվա համար հարկ վճարող կամ հարկային գործակալը վճարում է տույժ:

Այսպիսով, քաղաքացի Սանասար Արզումանյանը հանդիսանալով հարկ վճարող սուբյեկտ, օրենքով սահմանված կարգով չի վճարել իրեն պատկանող փոխադրամիջոցի գույքահարկը, ինչի հետևանքով մինչև 2025 թվականի ապրիլի 15–ի դրությամբ հաշվարկված և չմարված փոխադրամիջոցի գույքահարկի գծով հարկային ամբողջ պարտավորությունը կազմել է 824210 ՀՀ դրամ:

3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

Հաշվի առնելով վերը նշված հիմնավորումները և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, 26–րդ, 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով,  ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-61-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Քաղաքացի Սանասար Արզումանյանից հօգուտ Մեծամոր համայնքի բյուջեի գանձել 824210 ՀՀ դրամ վճարման ենթակա գույքահարկի գումար:

2.Քաղաքացի Սանասար Արզումանյանից հօգուտ Մեծամոր համայնքի բյուջե գանձման ենթակա 824210 ՀՀ դրամ գումարը պետք է վճարվի սույն որոշումը իրավախախտում կատարած անձի կողմից իրազեկվելուց ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում՝ 900335213030 հաշվեհամարին /փոխադրամիջոցի գույքահարկի համար/:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից:

4. Դրամական պահանջները չկատարելու դեպքում սույն որոշումը կներկայացվի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայություն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

5. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Մեծամոր համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում :


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էրիկ Ադամյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝99ebde12-8724-4c18-8db1-cca65d2e2664



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060656505
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner