Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Պետրոս Բագրատի Հովսեփյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Մեծամոր համայնքի Հայկավան բնակավայրում Պետրոս Բագրատի Հովսեփյանին ժառանգության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր` 04172JDZZQ2Z, կադ. ծածկագիր՝ 04-057-0025-0022/ տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք, Հայկավան բնակավայր, 22-րդ փողոց, 16 բնակելի տուն:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Պետրոս Բագրատի Հովսեփյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։