Այսօր: Շաբաթ, 22 Հունիսի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային քննարկում N 2
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060656505, info@mecamor.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

18 փետրվարի 2020 թվականի N 2

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՂՈՑՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ և ԿԱՊԻՏԱԼ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ    ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ՀԱՆՐԱՅԻՆ  ԼՍՈՒՄՆԵՐԻ  (ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ)

 

   2019 թվականի ապրիլի 18-ին ժամը 12:00-ին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապատարանում տեղի ունեցավ ՀՀ Պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով 2020 թվականի բյուջետային ֆինանսավորման ծրագրային հայտի՝ ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի միջհամայնքային ճանապարհների մասնակի և կապիտալ ասֆալտապատման աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկում:

        Մեծամոր համայնքի ղեկավարի հրավերով հանրային քննարկմանը ներկա էին  համայնքի ավագանու անդամներ, համայնքի բնակիչներ, ինչպես նաև Մեծամորի համայնքապետարանի և համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներ:

        Հանրային քննարկումը վարում էր  Մեծամոր համայնքի ղեկավար՝  Ռոբերտ Գրիգորյանը՝  ներկայացնելով ծրագրի ուղղությամբ տարված աշխատանքների  և ծրագրի դրական ազդեցության վերաբերյալ մանրամասնություններ:

         Համայնքի միջհամայնքային փողոցների մասնակի և կապիտալ ասֆալտապատման աշխատանքները որպես ծրագիր  ընդգրկված են համայնքի հնգամյա զարգացման ծրագրում և տարեկան աշխատանքային պլանում: Համայնքի բյուջեի միջոցներով ըստ առաջնահերթության և անհրաժեշտության պարբերաբար իրականացվել են համայնքի միջհամայնքային փողոցնեի մասնակի վերանորոգման աշխատանքներ  :                      

         Կարևորելով համայնքի միջհամայնքային փողոցների շահագործումն ու պահպանումը՝ սուբվենցիայի ծրագրի համար նույնպես ըստ առաջնահերթության ընտրվել է համայնքի փողոցների կապիտալ և մասնակի վերանորգման  աշխատանքները, քանի որ դրանով է պայմանավորված  մի շարք սոցիալ-տնտեսական  խնդիրների լուծումը` այդ թվում փոքր և միջին բիզնեսի զարգացումը, բնակչության սոցիալական պայմանների բարելավումը, բարենպաստ միջավայրի ստեղծումը, դպրոցահասակ և նախադպրոցական տարիքի երեխաների ապահով և անվտանգ տեղաշարժը, ինչպես նաև համայնքի արտաքին տեսքը:

         Համայնքի ղեկավարը Ամփոփելով հանրային լսումը՝ բնակիչների և բոլոր ներկաների կողմից ստացավ  հավանություն և դրական կարծիք ծրագրի կատարման վերաբերյալ :

         

 

Քննարկումների պատասխանատու և վարող,                            

Մեծամոր համայնքի ղեկավար՝                                                          Ռ. Գրիգորյան

 

քննարկումներն արձանագրեց,       

 

աշխատակազմի քարտուղար ՝                                                           Ն. Թադևոսյան 



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner