Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Հակոբ Լաերտի Հակոբյանի կողմից լիազորված անձ՝ Հովհաննես Լայերտի Հակոբյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Մեծամոր համայնքի Հայկավան բնակավայրում Հակոբ Լաերտի Հակոբյանին ժառանգության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր` 04172QZHDJBY, կադ. ծածկագիր՝ 04-057-0014-0001/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Հայկավան բնակավայր, 18-րդ փողոց, 31 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հակոբ Լաերտի Հակոբյանի կողմից լիազորված անձ՝ Հովհաննես Լայերտի Հակոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։