Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 205-Ա որոշումը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Եղեգնուտ գյուղի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պարտականությունները կատարող Ռիփսիմե Մինասյանի 2026 թվականի փետրվարի 18-ի N06 գրությունը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Եղեգնուտ գյուղի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ հաճախող սաների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի 2026 թվականի համար սահմանված դրույքաչափի նկատմամբ սույն թվականի փետրվար ամսից կիրառել արտոնություն՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: