Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Սարգիս Արտուշի Մնացականյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Մեծամոր համայնքի Տարոնիկ բնակավայրում Սարգիս Արտուշի Մնացականյանին դատարանի վճռով պատկանող հողամասին /ծածկագիր՝ 04302NJX9GSW, կադ. ծածկագիր՝ 04-093-0007-0027/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնքի Տարոնիկ բնակավայր, Վ. Մամիկոնյան փողոց, 56 հողամաս։
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սարգիս Արտուշի Մնացականյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։