Այսօր: Ուրբաթ, 4 Հուլիսի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 217
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1396-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060656505, info.metsamor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 հուլիսի 2025 թվականի N 1396-Ա

ՀՈՂԱՄԱՍԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 1353-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության «Ինքնակամ կառուցված շենք-շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին»  26 դեկտեմբերի  2002 թվականի ՀՕ-510-Ն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 29 ապրիլի 2021 թվականի N 698-Ն որոշման պահանջներով և նկատի ունենալով, որ 0,08 հա հողամասն օրենսդրության խախտումներով հատկացված և առաջին պետական գրանցման աշխատանքների ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում վերջինիս անվամբ հաշվառված հողամաս է, ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների  ցանկում, նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, հաշվի առնելով նաև, որ հողամասը վերջինիս կողմից փաստացի չափերով օգտագործվել է մինչև 15.05.2001 թվականը և հիմք ընդունելով Ջալիլ Ալիի Սլոյանի լիազորված անձ՝ Չոլո Ջասմի Բրոյանի դիմումը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

 

1. Ճանաչել Ջալիլ Ալիի Սլոյանի /ծնված 17.08.1957թ․/, Կուդրադ Ալոյի Ռզգոյանի /ծնված 03.07.1964թ․/, Խաթուն Ջալիլի Շամոյի /ծնված 22․09․1982թ․/, Ալթուն Ջալիլի Օզմանյանի /ծնված 25․09․1980թ․/, Շամլ Ջալիլի Սլոյանի /ծնված 28․05․1985թ․/ սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Զարթոնք բնակավայրում գտնվող՝ 04-042-0020-0004 կադաստրային ծածկագրով 0,144 հա հողամասի նկատմամբ:

2. Առաջարկել կադաստրի կոմիտեին կատարել վերը նշված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում:

3․ Ուժը կորցրած ճանաչել Մեծամոր համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 24-ի «Հողամասի սեփականության իրավունքի ճանաչման մասին» N 1353-Ա  որոշումը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Չոլո Ջասմի Բրոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 8

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060656505
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner