Այսօր: Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 61
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1380-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060656505, info.metsamor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հունիսի 2025 թվականի N 1380-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և հիմք ընդունելով բնակիչ՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի բնակիչ՝ Գարիկ Խաչատուրի Հովհաննիսյանի դիմումը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի, 11-րդ փողոց, 4-րդ փակուղի, 1-ին բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,17002 հա բնակավայրերի նպատակային նշանակության  բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1972 թվականին կառուցված 161,3 ք/մ բնակելի տան, 1972 թվականին կառուցված 63,5 քմ բնակելի տան բ/պ, 1972 թվականին կառուցված 24,0 քմ անասնագոմի նկատմամբ Գարիկ Խաչատուրի Հովհաննիսյանի /ծնված 08․11․1973թ․/ սեփականության իրավունքը:

2. Առաջարկել  ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Գարիկ Խաչատուրի Հովհաննիսյանի /ծնված 08․11․1973թ․/ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի, 11-րդ փողոց, 4-րդ փակուղի, 1-ին բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,17002 հա բնակավայրերի նպատակային նշանակության  բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1972 թվականին կառուցված 161,3 ք/մ բնակելի տան, 1972 թվականին կառուցված 63,5 քմ բնակելի տան բ/պ, 1972 թվականին կառուցված 24,0 քմ անասնագոմի նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:

3․ Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից ավել զբաղեցրած 0,024 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-067-0215-0006/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Գարիկ Խաչատուրի Հովհաննիսյանին /ծնված 08․11․1973թ․/։

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  Գարիկ Խաչատուրի Հովհաննիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 7

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060656505
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner