Այսօր: Ուրբաթ, 24 Հոկտեմբերի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 194
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



24 հոկտեմբերի 2025 թ.

«ՏԱԹԵՎԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԻ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԶԱՎԹԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԸ ՈՉ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ, ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԵՆՔ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԵՎ ՈՉ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵՂԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, 34-րդ հոդվածով, հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի  աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի աշխատակիցների 2025 թվականի հոկտեմբերի 09-ին կազմված արձանագրությունը․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1․«ՏԱԹԵՎԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԻ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը զավթելու, հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու, առանց թույլտվության ինքնակամ շենք, շինություն կառուցելու և ոչ սահմանված տեղերում ծառայություն մատուցելու համար հարուցել վարչական վարույթ։

2․ Մեծամորի համայնքապետարանի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող» հանձնաժողովի նախագահին՝ Ս․Գալստյանին, հանձնարարել՝ «ՏԱԹԵՎԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԻ» անհատ ձեռնարկատիրոջը /կամ ներկայացուցչին/ 2025 թվականի նոյեմբերի 05-ին ժամը 12։00-ին հրավիրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարան՝ վարչական վարույթի քննության։

3․ Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էրիկ Ադամյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060900303
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner