Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 14-ի N177-Ն որոշումը, ինչպես նաև «Արթուր Թաքիրյան» անհատ ձեռնարկատիրոջ՝ 2026 թվականի փետրվարի 12-ի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ «Արթուր Թաքիրյան» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2026 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Նոր Արմավիր բնակավայր Մաշտոցի 1/1 հասցեում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների , հեղուկացված գազերի վաճառքի թույլտվություն:
2. «Արթուր Թաքիրյան» անհատ ձեռնարկատերը պարտավոր է 2026 թվականի ընթացքում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվություն համար 900335006418 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարը կատարելու պահից։