Այսօր: Շաբաթ, 2 Օգոստոսի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



01 օգոստոսի 2025 թ.

ԶԱԴԱ ՔՅԱՐԱՄԻ ՄՍՏՈՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին  24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայանական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետություն կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N1023-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշումներով, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով Զադա Քյարամի Մստոյանի դիմումը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1 Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի, Ջրաշեն բնակավայրի 11-րդ փողոց, 5-րդ բնակելի տան հասցեում գտնվող  Զադա Քյարամի Մստոյանին /ծնված 02․09․1965թ․/, Սեյրան Ազիզի Նասիրյանին  /ծնված 20․09․1967թ․/, Խայլազ Զադայի Մստոյանին / ծնված 04․11․1989թ․/, սեփականության իրավունքով պատկանող /04-084-0030-0018/ կադաստրային ծածկագրով  բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2006 թվականին ինքնակամ կառուցված 182,0 քմ արտաքին  մակերեսով բնակելի տունը, 2006 թվականին ինքնակամ կառուցված  41.3 քմ արտաքին մակերեսով նկուղը, 2006 թվականին ինքնակամ կառուցված 2,9 քմ արտաքին  մակերեսով զուգարանը  համաձայն «Արարատ Բազոյան Մասիսի» ԱՁ-ի կողմից տրված շինությունների և  հողամասի հատակագծերի և հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքի՝ ծածկագիր 2023HLRTES։

 

2. Բնակելի տուն՝  182,0 x 0,1028 x 10000 = 187100 / մեկ հարյուր ութսունյոթ հազար մեկ հարյուր / ՀՀ դրամ

Նկուղ՝ 41,3 x 0,1028 x 10000 = 42500 / քառասուներկու հազար հինգ հարյուր / ՀՀ դրամ

Զուգարան՝ 2,9 x 0,1028 x 6000 = 1800 / մեկ հազար ութ հարյուր / ՀՀ դրամ

1) Վճարման ենթակա գումարը կազմում է 231400 / երկու հարյուր երեսունմեկ հազար չորս հարյուր / ՀՀ դրամ

3 Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60 օրյա ժամկետում Մեծամորի համայնքապետարանի 900335003407 հաշվեհամարին չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած։

4․ 1996 թվականին կառուցված 56,4 քմ մակերեսով անասնաշենքը համարել որպես օրինական շինություն։

5․ Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության  կադաստրի կոմիտեի անշարժ գույքի միասնական ստորաբաժանումում։

6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Զադա Քյարամի Մստոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060656505
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner