Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Կարապետ Եփրեմի Եսայանի կողմից լիազորված անձ՝ Սենիկ Սարգսի Դիլանյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Մեծամոր համայնքի Նոր Արմավիր բնակավայրում Կարապետ Եփրեմի Եսայանին ժառանգության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր` 04212PVYFR9G, կադ. ծածկագիր՝ 04-071-0040-0010/ տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք, Նոր Արմավիր բնակավայր, 28-րդ փողոց, 30 բնակելի տուն:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կարապետ Եփրեմի Եսայանի կողմից լիազորված անձ՝ Սենիկ Սարգսի Դիլանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։