Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը․ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի սեփականություն հանդիսացող «Մեծամոր համայնքի կանաչապատում և լուսավորություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում հաշվառված տրանսպորտային միջոցները նվիրատվության հիմքով գրանցել և հաշվառել «Մեծամորի Բարեկարգում» ՀՈԱԿ-ին՝ համաձայն հավելվածի։
2․ Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |