Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 14-ի N177-Ն որոշումը, ինչպես նաև «Գլոբալ -Ռիթեյլ» ՍՊԸ-ի՝ 2026 թվականի փետրվարի 12-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․«Գլոբալ -Ռիթեյլ» ՍՊԸ-ին տալ 2026 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի 1-ին թաղամաս ռեստորանային համալիր 18 հասցեում (500 քառակուսի մետր) ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն։
2.«Գլոբալ -Ռիթեյլ» ՍՊԸ-ն պարտավոր է 2026 թվականի ընթացքում ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 900335239191 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 120000 (հարյուր քսան հազար) ՀՀ դրամ, իսկ ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքի թույլտվության համար 900335239225 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 120000 (հարյուր քսան հազար ) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Գլոբալ -Ռիթեյլ» ՍՊԸ-ին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: