Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Մարտին Արզումանի Կիրակոսյանի կողմից լիազորված անձ՝ Հերմինե Արզումանի Կիրակոսյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքում Մարտին Արզումանի Կիրակոսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր` 040112CELG8P, կադ. ծածկագիր՝ 04-003-0005-0041/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Մեծամոր քաղաք, 3-րդ թաղամաս, 8/29 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3․ Ուժը կորցրած ճանաչել Մեծամոր համայնքի ղեկավարի 2025 թվականի մարտի 31-ի «Քաղաքացի Մարտին Արզումանի Կիրակոսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին հասցե տրամադրելու մասին» N 0806-Ա որոշումը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մարտին Արզումանի Կիրակոսյանի կողմից լիազորված անձ՝ Հերմինե Արզումանի Կիրակոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։