Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 15-ի N 175-Ն որոշումը, ինչպես նաև «ՆՆ Հոլդինգ» ՍՊԸ-ի 2025 թվականի մայիսի 1-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. «ՆՆ Հոլդինգ» ՍՊԸ-ին տալ 2025 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Երասխահուն բնակավայրում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն:
2. «ՆՆ Հոլդինգ» ՍՊԸ-ն պարտավոր է 2025 թվականի ընթացքում արտաքին գովազդի թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 900335213279 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 210000 /երկու հարյուր տաս հազար/ ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարը կատարելու պահից։