Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, հաշվի առնելով, որ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Զարթոնք բնակավայրի բնակիչ Ջալիլ Ալիի Սլոյանին /ծնված 17.08.1957թ․/ սեփականության իրավունքով պատկանող 0,12 հա օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի փաստացի չափը կազմում է 0,158489 հա, հողամասին կից ավել զբաղեցրած 0,024 հա հողը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի խախտում անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից ավել զբաղեցրած 0,024 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-042-0020-0004/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Ջալիլ Ալիի Սլոյանին /ծնված 17.08.1957թ․/, Կուդրադ Ալոյի Ռզգոյանին /ծնված 03.07.1964թ./, Խաթուն Ջալիլի Շամոյին/ծնված 22.09.1982թ./, Ալթուն Ջալիլի Օզմանյանին /ծնված 25.09.1980թ./ և Շամլ Ջալիլի Սլոյանին /ծնված 28.05.1985թ./։
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Ջալիլ Ալիի Սլոյանին /ծնված 17.08.1957թ․/, Կուդրադ Ալոյի Ռզգոյանին /ծնված 03.07.1964թ./, Խաթուն Ջալիլի Շամոյին/ծնված 22.09.1982թ./, Ալթուն Ջալիլի Օզմանյանին /ծնված 25.09.1980թ./ և Շամլ Ջալիլի Սլոյանին /ծնված 28.05.1985թ./ սեփականության իրավունքը և սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։
3․ Ուժը կորցրած ճանաչել Մեծամոր համայնքի ղեկավարի 2024 թվականի նոյեմբերի 24-ի « Օրինական տնամերձ հողամասին կից ավել զբաղեցրած հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրելու մասին» N 3012-Ա որոշումը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ջալիլ Ալիի Սլոյանի կողմից լիազորված անձ՝ Չոլո Ջասմիի Բրոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։