Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, հաշվի առնելով, որ Արմավիր մարզի Մեծամոր համայնքի Զարթոնք բնակավայրի բնակիչ Արտյոմ Ղազարի Ղազարյանին /ծնված 25․11․1991թ․/ ըստ կտակի ժառանգության իրավունքով պատկանող 0,12 հա օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի փաստացի չափը կազմում է 0,1281 հա, հողամասին կից ավել զբաղեցրած 0,0081 հա հողը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի խախտում անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Օրինական տնամերձ հողամասին կից ավել զբաղեցրած 0,0081 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-042-0015-0009/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Արտյոմ Ղազարի Ղազարյանին /ծնված 25․11․1991թ․/։
2. Առաջարկել ՀՀԿԱԱԳԿՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Արտյոմ Ղազարի Ղազարյանի /ծնված 25․11․1991թ․/ սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արտյոմ Ղազարի Ղազարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։