Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 48-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Մանվել Լյուդվիգի Հարությունյանի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Արազափ բնակավայրում Մանվել Լյուդվիգի Հարությունյանին ժառանգության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր 04015WULBMVU, կադ. ծածկագիր՝ 04-015-0028-0010, 0.26հա մակերեսով/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Արազափ բնակավայր, 2-րդ փողոց, 9 բնակելի տուն:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: