Այսօր: Չորեքշաբթի, 11 Դեկտեմբերի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 174
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 088-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՆՈՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 206-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի  1- ին  կետովև հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող, համայնքի ղեկավարի առաջին տեղակալի  առաջարկությունը

                                                              ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 

 

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 206-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.

1․ Եկամտային մասով․

ա) Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներին /սուբվենցիաներ/ ավելացնել 200651․4 հազար ՀՀ դրամով,

բ) Այլ եկամուտներ տողն ավելացնել 617․9 հազար ՀՀ դրամով (տող 1393)։

2․ Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից 63239.0 հազար դրամ հատկացնել ֆոնդային բյուջե:

3․ Ծախսային մասով․

1) 01-1-1 (Օրենսդիր և գործադիր մարմիններ) նախահաշվի

4212 (Էներգետիկ ծառայություններ) հոդվածին ավելացնել 10000․0 հազար ՀՀ դրամ,

4252 (Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում) հոդվածին ավելացնել 3000․0 հազար ՀՀ դրամ,

4264 (Տրանսպորտային նյութեր) հոդվածին ավելացնել 6000․0 հազար ՀՀ դրամ,

5121 (Տրանսպորտային սարքավորումներ) հոդվածին ավելացնել 14190,0 հազար ՀՀ դրամ։

2) 01-6-1 (Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ) նախահաշվի

4216 (Գույքի և սարքավորումների վարձակալություն) հոդվածին ավելացնել 980․0 հազար ՀՀ դրամ,

4241 (Մասնագիտական ծառայություններ) հոդվածին ավելացնել  5000․0 հազար ՀՀ դրամ,

4823 (Պարտադիր վճարներ) հոդվածին ավելացնել 2000․0 հազար ՀՀ դրամ։

3) 04-5-1 (Ճանապարհային տրանսպորտ) նախահաշվի

5113 (Շենքների և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 32998․0 հազար ՀՀ դրամ,

5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 3634․0 հազար ՀՀ դրամ:

4) 05-1-1 (Աղբահանում) նախահաշվի

4216 (Գույքի և սարքավորումների վարձակալություն) հոդվածին ավելացնել 40․0 հազար ՀՀ դրամ։

5) 06-1-1 (Բնակարանային շինարարություն) նախահաշվի

5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 7850․0 հազար ՀՀ դրամ:

6)06-3-1 (Ջրամատակարարում) նախահաշվի

4212 (Էներգետիկ ծառայություններ) հոդվածից պակասեցնել 45020․0 հազար ՀՀ դրամ,

5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 2495․0 հազար ՀՀ դրամ:

7) 07-3-1 (Ընդհանուր բնույթի հիվանդանոցային ծառայություններ) նախահաշվի

4637 (ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածին ավելացնել 2000․0 հազար ՀՀ դրամ։

8) 08-2-3 (Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ) նախահաշվի

4212 (Էներգետիկ ծառայություններ) հոդվածին ավելացնել 6000․0 հազար ՀՀ դրամ,

5113 (Շենքների և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 34100․0 հազար ՀՀ դրամ։

9) 09-1-1 (նախադպրոցական կրթություն) նախահաշվի

5113 (Շենքների և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 168623․4 հազար ՀՀ դրամ։

10) 09-5-1 (Արտադպրոցական դաստիարակություն) նախահաշվի

4511 (Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական /համայնքային/ կազմակերպություններին) հոդվածին ավելացնել 10000․0 հազար ՀՀ դրամ,

4637 (ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածին ավելացնել 617․9 հազար ՀՀ դրամ։

4․ Սույն որոշումն ուժի  մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner