Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Ռաֆիկ Վրույրի Սերոբյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. Մեծամոր համայնքի Մարգարա բնակավայրում Ռաֆիկ Վրույրի Սերոբյանին առուվաճառքի պայմանագրով պատկանող հողամասին /ծածկագիր` 04182N2GT95W, կադ. ծածկագիր՝ 04-063-0016-0006/ տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք, Մարգարա բնակավայր, 14-րդ փողոց, 25 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռաֆիկ Վրույրի Սերոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։