Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ կետերով, և հիմք ընդունելով Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արմավիր բնակավայրի բնակիչ Ալինա Պետրոսի Ավետիսյանին՝ 2025 թվականի սեպտեմբերի 19-ի դիմումը, ինչպես նաև Մեծամոր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025թ. հոկտեմբերի 22-ի թիվ 1 նիստի արձանագրությամբ տրված դրական եզրակացությունը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Մեծամոր համայնքի Արմավիր բնակավայրի 23Փ․ 18 տուն հասցեի բնակիչ Ալինա Պետրոսի Ավետիսյանին (ծնված՝ 10․04․1996թ․) թույլատրել վաճառել իր անչափահաս երեխաներ Արեգ Զոհրաբի Գասպարյանին (ծնված՝ 29․10․2023թ․), Յուրա Զոհրաբի Գասպարյանին (ծնված՝ 03․12․2017թ․) և Խաչատուր Զոհրաբի Գասպարյանին (ծնված՝ 07․08․2015թ․) սեփականության իրավունքով պատկանող VAZ 2107 մակնիշի թեթև մարդատար տեսակի մեքենայի մասնաբաժինները։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ալինա Պետրոսի Ավետիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։