Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, հաշվի առնելով, որ Արմավիր մարզի Մեծամոր համայնքի Արազափ բնակավայրի բնակիչ Էմմա Մկրտիչի Սարգսյանին /ծնված 20․11․1958թ․/ սեփականության իրավունքով պատկանող 0,14 հա օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի փաստացի չափը կազմում է 0,16654 հա, հողամասին կից ավել զբաղեցրած 0,02654 հա հողը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի խախտում անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Օրինական տնամերձ հողամասին կից ավել զբաղեցրած 0,02654 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-015-0012-0014/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Էմմա Մկրտիչի Սարգսյանին /ծնված 20․11․1958թ․/։
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Էմմա Մկրտիչի Սարգսյանի /ծնված 20․11․1958թ․ սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Էմմա Մկրտիչի Սարգսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։