Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և հիմք ընդունելով Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Եղեգնուտ բնակավայրի բնակիչ՝ Մետաքսյա Հարությունի Մնացականյանի կողմից լիազորված անձ՝ Գևորգ Հարությունի Մնացականյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Եղեգնուտ բնակավայրի, 1-ին փողոց, 3-րդ փակուղի, 5 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,1379 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1961 թվականին կառուցված 19,04 ք/մ բնակելի տան, 1961 թվականին կառուցված 103,26 ք/մ բնակելի տան, 1970 թվականին կառուցված 23,75 ք/մ ավտոտնակի, 1970 թվականին կառուցված 35,57 ք/մ անասնաշենքի, 1999 թվականին կառուցված 324,80 ք/մ ջերմոցի, 1999 թվականին կառուցված 1,33 ք/մ պարիսպի նկատմամբ Մետաքսյա Հարությունի Մնացականյանի /ծնված 15․04․1970թ․/ սեփականության իրավունքը:
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Մետաքսյա Հարությունի Մնացականյանի /ծնված 15․04․1970թ․/ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Եղեգնուտ բնակավայրի, 1-ին փողոց, 3-րդ փակուղի, 5 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,1379 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1961 թվականին կառուցված 19,04 ք/մ բնակելի տան, 1961 թվականին կառուցված 103,26 ք/մ բնակելի տան, 1970 թվականին կառուցված 23,75 ք/մ ավտոտնակի, 1970 թվականին կառուցված 35,57 ք/մ անասնաշենքի, 1999 թվականին կառուցված 324,80 ք/մ ջերմոցի, 1999 թվականին կառուցված 1,33 ք/մ պարիսպի նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
3․ 2018 թվականին կառուցված 106,55 ք/մ ջերմոցը համարել որպես ինքնակամ կառուցված շինություն։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մետաքսյա Հարությունի Մնացականյանի կողմից լիազորված անձ՝ Գևորգ Հարությունի Մնացականյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։