Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Անդրանիկ Հովհաննեսի Խաչատրյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրում Անդրանիկ Հովհաննեսի Խաչատրյանին ժառանգության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր` 042427EUYE8T, կադ. ծածկագիր՝ 04-075-0037-0005/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Նորապատ բնակավայր, 18-րդ փողոց, 16 հողամաս։
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Անդրանիկ Հովհաննեսի Խաչատրյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։