Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի՝ Լաուրա Շմանդի Պետրոսյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. Մեծամոր համայնքի Արևիկ բնակավայրում Լաուրա Շմանդի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր՝ 04082SC79MCM , կադ. ծածկագիր՝ 04-027-0019-0025/ տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Մեծամոր համայնք, Արևիկ բնակավայր, Ս. Խաչատրյան փողոց, 4 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լաուրա Շմանդի Պետրոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։