Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և հիմք ընդունելով բնակիչ՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նոր Կեսարիա բնակավայրի բնակիչ՝ Քաջիկ Հուսիկի Հարությունյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նոր Կեսարիա բնակավայրի, 7-րդ փողոց, 12 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,05050 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1972 թվականին կառուցված 91,6 ք/մ բնակելի տան, 1980 թվականին կառուցված 75,7 ք/մ բնակելի տան, 1980 թվականին կառուցված 8,1 ք/մ խոհանոցի, 1980 թվականին կառուցված 6,6 ք/մ ծածկի, 1985 թվականին կառուցված 1,6 ք/մ կաթսայատան, 1985 թվականին կառուցված 11,6 ք/մ թոնրատան, 1985 թվականին կառուցված 13,1 ք/մ անասնաշենքի, 1985 թվականին կառուցված 0,2 ք/մ պարիսպի նկատմամբ Քաջիկ Հուսիկի Հարությունյանի /ծնված 12․06․1969թ․/ սեփականության իրավունքը:
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Քաջիկ Հուսիկի Հարությունյանի /ծնված 12․06․1969թ․/ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նոր Կեսարիա բնակավայրի, 7-րդ փողոց, 12 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,05050 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1972 թվականին կառուցված 91,6 ք/մ բնակելի տան, 1980 թվականին կառուցված 75,7 ք/մ բնակելի տան, 1980 թվականին կառուցված 8,1 ք/մ խոհանոցի, 1980 թվականին կառուցված 6,6 ք/մ ծածկի, 1985 թվականին կառուցված 1,6 ք/մ կաթսայատան, 1985 թվականին կառուցված 11,6 ք/մ թոնրատան, 1985 թվականին կառուցված 13,1 ք/մ անասնաշենքի, 1985 թվականին կառուցված 0,2 ք/մ պարիսպի նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Քաջիկ Հուսիկի Հարությունյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։