Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Գևորգ Գագիկի Եգորյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Տանձուտ բնակավայրում Գևորգ Գագիկի Եգորյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր 04092MC4H2HU, կադ. ծածկագիր՝ 04-092-0071-0112/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Տանձուտ, բնակավայր, 63 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գևորգ Գագիկի Եգորյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։