Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետով, և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի 2025 թվականի ապրիլի 14-ի N 01/13/02952-2025 - գրությունը ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի 2025 թվականի փետրվարի 28-ի NՄՈ/289-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Մեծամոր համայնքում իրականացված իրավական հսկողության արդյունքում հայտնաբերված խախտումներն ու թերություններն ընդունել ի գիտություն:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին ձեռնարկել համապատասխան միջոցներ արձանագրված խախտումներն ու թերություններն ուղղելու և հետագայում բացառելու ուղղությամբ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |