Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 5-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685-689 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
- Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի սեփականությունը հանդիսացող, Արևիկ բնակավայրի Վաղարշակ Ազատյան փղփց հողամաս 2 հասցեում գտնվող, 0,6298հա մակերեսով, 04-027-0061-0002 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության անշարժ գույքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N27022024-04-0016, 2024 թվականի փետրվարի 27) անհատույց օգտագործման իրավունքով անորոշ ժամկետով տրամադրել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արևիկ գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը։
- Օրենսդրությամբ սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արևիկ գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման։
-
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
|