Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, և հիմք ընդունելով Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տանձուտ բնակավայրի բնակիչ՝ Խաչիկ Սպարտակի Մովսեսյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տանձուտ բնակավայրի, 1-ին փողոց, 27 հասցեում գտնվող փաստացի 0,196253 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1971 թվականին կառուցված 73,42 ք/մ բնակելի տան, 1989 թվականին կառուցված 195,63 ք/մ բնակելի տան, 1989 թվականին կառուցված 6,31 ք/մ աստիճանների, 1989 թվականին կառուցված 165,14 ք/մ բնակելի տան, 1989 թվականին կառուցված 17,62 ք/մ բաց պատշգամբի, 1989 թվականին կառուցված 6,70 ք/մ աստիճանների, 1995 թվականին կառուցված 42,51 ք/մ անասնաշենքի, 1995 թվականին կառուցված 6,21 ք/մ ծածկի նկատմամբ Խաչիկ Սպարտակի Մովսեսյանի /ծնված 14․03․1960թ․/ սեփականության իրավունքը:
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Խաչիկ Սպարտակի Մովսեսյանի /ծնված 14․03․1960թ․/ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տանձուտ բնակավայրի, 1-ին փողոց, 27 հասցեում գտնվող փաստացի 0,196253 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1971 թվականին կառուցված 73,42 ք/մ բնակելի տան, 1989 թվականին կառուցված 195,63 ք/մ բնակելի տան, 1989 թվականին կառուցված 6,31 ք/մ աստիճանների, 1989 թվականին կառուցված 165,14 ք/մ բնակելի տան, 1989 թվականին կառուցված 17,62 ք/մ բաց պատշգամբի, 1989 թվականին կառուցված 6,70 ք/մ աստիճանների, 1995 թվականին կառուցված 42,51 ք/մ անասնաշենքի, 1995 թվականին կառուցված 6,21 ք/մ ծածկի նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Խաչիկ Սպարտակի Մովսեսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։