Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, հաշվի առնելով, որ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արազափ բնակավայրի բնակիչ Քնքուշ Գարուշի Նահապետյանին /ծնված 29․11․1962թ․/ սեփականության իրավունքով պատկանող 0,12 հա օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի փաստացի չափը կազմում է 0,1289 հա, հողամասին կից ավել զբաղեցրած 0,0089 հա հողը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի խախտում անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից ավել զբաղեցրած 0,0089 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-015-0055-0028/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Քնքուշ Գարուշի Նահապետյանին /ծնված 29․11․1962թ․/։
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Քնքուշ Գարուշի Նահապետյանի /ծնված 29․11․1962թ․/ սեփականության իրավունքը և սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։
3․ Ուժը կորցրած ճանաչել Մեծամոր համայնքի ղեկավարի 2025 թվականի մայիսի 23-ի «Օրինական տնամերձ հողամասին կից ավել զբաղեցրած հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրելու մասին» N 1202-Ա որոշումը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Քնքուշ Գարուշի Նահապետյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։