Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի ՝ Հայկ Սերյոժայի Հովհաննիսյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1.Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրում Հայկ Սերյոժայի Հովհաննիսյանին ժառանգության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր՝ 04032BVFZRGR, կադ. ծածկագիր՝ 04-004-0043-0004/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Ակնալիճ բնակավայր, Գառնիկյան թաղամասի 2-րդ փողոց, 9 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայկ Սերյոժայի Հովհաննիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: