Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի «Էվերլենդ» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Սամսոնի Պողոսյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Տարոնիկ բնակավայրում «Էվերլենդ» ՍՊԸ-ի սեփականության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր` 04302ADRTLVE, կադ. ծածկագիր՝ 04-093-0206-0026/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Տարոնիկ բնակավայր, Էջմիածնի փողոց, 2/8 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Էվերլենդ» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Սամսոնի Պողոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։