Այսօր: Ուրբաթ, 4 Հուլիսի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 261
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



03 հուլիսի 2025 թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 1353-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Ինքնակամ կառուցված շենք-շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին»  26 դեկտեմբերի  2002 թվականի ՀՕ-510-Ն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 29 ապրիլի 2021 թվականի N 698-Ն որոշման պահանջներով և նկատի ունենալով, որ 0,08 հա հողամասն օրենսդրության խախտումներով հատկացված և առաջին պետական գրանցման աշխատանքների ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում վերջինիս անվամբ հաշվառված հողամաս է, ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների  ցանկում, նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, հաշվի առնելով նաև, որ հողամասը վերջինիս կողմից փաստացի չափերով օգտագործվել է մինչև 15.05.2001 թվականը և հիմք ընդունելով Ջալիլ Ալիի Սլոյանի լիազորված անձ՝ Չոլո Ջասմի Բրոյանի դիմումը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

 

1. Ճանաչել Ջալիլ Ալիի Սլոյանի /ծնված 17.08.1957թ․/ , Կուդրադ Ալոյի Ռզգոյանի /ծնված 03.07.1964թ․/, Խաթուն Ջալիլի Շամոյի /ծնված 22․09․1982թ․/, Ալթուն Ջալիլի Օզմանյանի /ծնված 25․09․1980թ․/, Շամլ Ջալիլի Սլոյանի /ծնված 28․05․1985թ․/ սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Զարթոնք բնակավայրում գտնվող՝ 04-042-0020-0004 կադաստրային ծածկագրով 0,144 հա հողամասի նկատմամբ:

2. Առաջարկել կադաստրի կոմիտեին կատարել վերը նշված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում:

3․ Ուժը կորցրած ճանաչել Մեծամոր համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 24-ի «Հողամասի սեփականության իրավունքի ճանաչման մասին» N 1353-Ա  որոշումը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Չոլո Ջասմի Բրոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060656505
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner