Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքաշինության մասին օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ կետով, Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 22-ի N 042 որոշմամբ և հիմք ընդունելով Մնացական Վլադիմիրի Ավագյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայր 14-րդ փողոց 2-րդ հասցեում Մնացական Վլադիմիրի Ավագյանին /ծնված 19․09․1965թ․/ սեփականության իրավունքով պատկանող 0,1020 հա արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտներ գործառնական նշանակության հողամասի (սեփ․ վկայական N 871917, ծածկագիր 04-031-0058-0012) նպատակային և գործառնական նշանակությունները փոխել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի:
2. Փոփոխված 0,1020 հա հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մնացական Վլադիմիրի Ավագյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։