Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածով, հիմք ընդունելով Վարդան Շմանդի Պետրոսյանի 2025 թվականի սեպտեմբերի 3-ի դիմումը և Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը․
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1․ Վարդան Շմանդի Պետրոսյանի 2010 թվականի հոկտեմբերի 30-ի N 5421 պայմանագրում կատարել փոփոխություն՝ տարեկան կառուցապատման իրավունքի վճարը փոփոխել և սահմանել 125,000 / հարյուր քսանհինգ հազար / ՀՀ դրամ՝ կողմերի համաձայնությամբ։
2․ Համաձայնություն տալ Վարդան Շմանդի Պետրոսյանին կառուցապատման իրավունքով տրամադրված 0,686 հա ջրային նպատակային նշանակության ջրային գործառնական նշանակության հողամասի / կադաստրային ծածկագիր՝ 04-027-0119-0069 / կառուցապատման իրավունքը օտարել «Մաքուր Ավազ» ՍՊԸ-ին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |