Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային քննարկում N 2
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060656505, info@mecamor.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

25 փետրվարի 2022 թվականի N 2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ (ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ)

Ս/թ. փետրվարի 25-ին ժամը 16:00 ՀՀԱրմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանում, տեղի ունեցավ ՀՀ Պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով 2022 թվականի բյուջետային ֆինանսավորման ծրագրային հայտերի՝ ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տանձուտ բնակավայրի «Խնձորներ», Հայկավան բնակավայրի  «Թավաբլուրի»,  Երասխահուն բնակավայրի «Ախմեյան» (Ակադեմիայի), Վարդանաշեն բնակավայրի  «Դեղձեր», «Ժորժիկի», Զարթոնք բնակավայրի  «Գործարանի բաց», «Գործարանի փակ», Արտաշար բնակավայրի  «Ավազահանքի», «Խդոյի», Տարոնիկ բնակավայրի «Աղբանոցի»,  «Ցանկապատի», Մրգաշատ բնակավայրի  «Ճլլիկներ», Արմավիր բնակավայրի «Նարյադի», Արգավանդ բնակավայրի «Թոփերի», Բամբակաշատ բնակավայրի «Պոպոքի», Արազափ բնակավայրի «Գուգուշի» խորքային հորերի վերակառուցման վերաբերյալ հանրային քննարկումներ։

Մեծամոր համայնքի ղեկավարի հրավերով հանրային քննարկմանը ներկա էին համայնքի ավագանու անդամներ, համայնքի և բնակավայրերի բնակիչներ, ինչպես նաև համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներ։ Հանրային քննարկումը վարում էր Մեծամոր համայնքի ղեկավար՝ Վահրամ Խաչատրյանը։

Համայնքի ղեկավարը ամփոփելով հանրային լսումը՝ բնակիչների և բոլոր ներկաների կողմից ստացավ հավանություն և դրական կարծիք ծրագրերի կատարման վերաբերյալ։



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner